Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը դատապարտում է Կրեմլին Նեմցովի սպանության համար


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ գրեթե միաձայն՝ քվեների 416 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ, հավանություն է տվել բանաձևին, որը խստորեն քննադատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության և քաղաքական ընդդիմախոսների թիրախավորման մեջ Կրեմլի ներգրավվածության համար:

Բանաձևն ԱՄՆ վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Նեմցովի սպանության պատասխանատուների և հանցագործության լիարժեք բացահայտումը խոչընդոտողների նկատմամբ:

Կրեմլի քննադատ Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ի Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլից քիչ հեռու: Սպանությունն իրագործելու համար դատապարտվել են Չեչնիայի հինգ քաղաքացիներ, հանցագործության պատվիրատուն, սակայն, ինչպես պնդում են Նեմցովի աջակիցները, մինչ օրս բացահայտված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG