Մատչելիության հղումներ

Մերձավոր Արևելքում պատերազմը, ըստ Թրամփի, երկար չի տևի

Լրացված

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը երկար չի տևի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Միևնույն ժամանակ հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, նա պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»:

Նա նաև արևմտյան որոշ դաշնակիցների մեղադրել է անշնորհակալ լինելու մեջ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժեցին իր պահանջը՝ ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ուղեկցելու համար նավթատարներին, որոնք հարձակման են ենթարկվում Իրանի կողմից:

Դոնալդ Թրամփն ասել է, որ դաշնակից երկրների մի մասը շատ ոգևորված է աջակցելու հարցում, մինչդեռ մյուս մասը, որոնց ԱՄՆ-ն տարիներով օգնել է, այդքան էլ չէ:

«Նրանք պետք է ներգրավվեն ոգևորությամբ: Տարիներ շարունակ մենք պաշտպանել ենք այս երկրներին ՆԱՏՕ-ի հետ, քանի որ ՆԱՏՕ-ն մենք ենք։ Կարող եք հարցնել Պուտինին։ Նա վախենում է մեզանից։ Եվրոպայից ընդհանրապես չի վախենում», - ասել է նա:

Թրամփը նաև քննադատել է Իրանին՝ հարևան երկրներին հրթիռակոծելու համար: Այսօր հարվածների մասին է հաղորդել ԱՄԷ-ն:



XS
SM
MD
LG