Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քաղաքի շրջակայքից հրթիռներ ու առնվազն հինգ անօդաչու թռչող սարքեր են արձակվել, Reuters-ին հայտնել են Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրները:
Ըստ նրանց՝ այս հարձակումն ամենախոշորն է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից ի վեր:
Reuters-ի ականատեսը պատմել է, որ առնվազն երեք անօդաչու թռչող սարք է արձակվել դեսպանատան ուղղությամբ: Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է դրանցից երկուսը, իսկ երրորդը հայտնվել է դեսպանատան տարածքում, որտեղից, ըստ վկայի, կրակ ու ծուխ է բարձրացել:
Reuters-ի հաղորդմամբ՝ Իրաքի մայրաքաղաքում պայթյուն է լսվել։ ԱՄՆ դեսպանատան բջջային հեռախոսներն անջատված են:
Իրանական աջակցություն ունեցող զինված խմբերը հարձակվում են ԱՄՆ-ն ներկայացնող կառույցների վրա՝ որպես պատասխան փետրվարի 28-ին սկսված պատերազմի։
Իրաքի անվտանգության ուժերը շրջափակել են Բաղդադի կանաչ գոտին, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը և դիվանագիտական ներկայացուցչությունները, ներառյալ՝ ԱՄՆ դեսպանատունը: