Մատչելիության հղումներ

Ռուբիոն հորդորում է ահաբեկչական ճանաչել ԻՀՊԿ-ն և «Հեզբոլան»

ԻՀՊԿ ուժերը
ԻՀՊԿ ուժերը

ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել արտերկրում գտնվող ամերիկացի դիվանագետներին դրդել դաշնակիցներին ահաբեկչական խմբավորումներ ճանաչել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու Լիբանանում տեղակայված «Հեզբոլան»: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոյի հրամանագրին:

Հրահանգը, որը թվագրված է մարտի 16-ին և ստորագրվել Է ԱՄՆ պետքարտուղարի կողմից, ըստ գործակալության, ուղարկվել է ԱՄՆ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմական ուժ է, որի նպատակն է «պաշտպանել Իրանում շիա մահմեդականների իշխանությունը»: Այն վերահսկում է Իրանի տնտեսության զգալի մասը։ ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ շատ ավելի վաղ էին ահաբեկչական ճանաչել ԻՀՊԿ-ն և Լիբանանում տեղակայված շիա մուսուլմանական զինյալ «Հեզբոլա» խմբավորումը: ԵՄ-ն ահաբեկչական է ճանաչել «Հեզբոլա»-ի միայն զինված թևը, քաղաքական ուժը՝ ոչ:


XS
SM
MD
LG