Մատչելիության հղումներ

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին

Իրանական հրթիռը Իսրայելի երկնքում, 7-ը հունիսի, 2026թ․
Իրանական հրթիռը Իսրայելի երկնքում, 7-ը հունիսի, 2026թ․

Իսրայելը Իրանի կենտրոնական և արևմտյան մասերում գտնվող թիրախների է հարվածել, անգամ այն բանից հետո, երբ, ըստ Axios-ի աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հորդորել էր զերծ մնալ հետագա հարձակումներից։

Իսրայելի զինված ուժերը նախօրեին հարվածներ էին հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններից մեկին՝ Դահիային, որտեղ տեղակայված է իրանամետ «Հեզբոլա» շարժման գլխավոր հենակետերից մեկը։

Ի պատասխան՝ Իրանը իսրայելական թիրախների ուղղությամբ հրթիռներ էր արձակել։

Ապրիլի 8-ից գործող անժամկետ հրադադարից ընթացքում Իսրայելն ու Իրանն առաջին անգամ են փոխադարձ հարվածներ հասցնում, նշում է Reuters-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Իրանի կողմից նոր հարվածները չեն ազդի Թեհրանի հետ Վաշինգտոնի բանակցությունների վրա։

«Գործարքի վրա որևէ ազդեցություն չի լինելու», - Financial Times-ին ասել է Թրամփը՝ շարունակելով․ - «Ես եմ կայացնում որոշումները․․․Նա [Նեթանյահուն] չի կայացնում որոշումները»։

Հայտարարությունից ժամեր անց ՑԱՀԱԼ-ն անցավ հարձակողական գործողությունների։ Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ իսրայելցիները բալիստիկ հրթիռներ են գործադրել։

Իսրայելից հայտնել են, որ հայտնաբերել են հակահարված հասցնել փորձող իրանական հրթիռները՝ վնասազերծելով դրանք։ Թվեր չեն նշվում։

Իսրայելական բանակի տվյալով՝ երկրի ուղղությամբ նաև Եմենից է հրթիռ արձակվել, նույնպես առաջին անգամ ապրիլի 8-ից հետո։


XS
SM
MD
LG