Մատչելիության հղումներ

Իսրայելը հարվածել է Բեյրութին

Արխիվ
Արխիվ

Իսրայելի Զինված ուժերն այսօր հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններից մեկին՝ Դահիային։ Իրանամետ «Հեզբոլա» շարժման գլխավոր հենակետերից մեկը համարվող թաղամասի հրթիռակոծության առթիվ Իսրայելի կառավարությունը քիչ առաջ հանդես է եկել հրատապ հայտարարությամբ։

«Իսրայելի Պաշտպանության բանակի թիրախում են եղել ահաբեկիչների կենտրոնակայանները»,- նշված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության մեջ։

Իսրայելական կողմը հայտարարում է, որ Բեյրութի հարավային շրջաններին հարվածի մասին որոշումը կայացվել է «Հեզբոլայի» կողմից Իսրայելի հյուսիսային շրջանների հրթիռակոծությունից հետո։

XS
SM
MD
LG