Մատչելիության հղումներ

Իրանի ռազմական կարողությունները հրադադարի ընթացքում ավելացել են. ԻՀՊԿ գեներալ

Արխիվային նկար
Արխիվային նկար

Իրանի ռազմական և գործառնական կարողությունները հրադադարի ընթացքում ավելացել են, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, գեներալ Սարդեր Մոհեբին։

«Այսօր մեր զինված ուժերն ավելի լավ վիճակում են, քան անցյալում»,- IRIB պետական հեռուստաընկերությանն ասել է նա։

Մոհեբին նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի արդյունքում ավելացել են նաև «թշնամու զինված ուժերի մասին օպերատիվ գիտելիքները»:

«Եթե թշնամին վերադառնա ռազմի դաշտ, գործողությունների տեսակը, մարտերի աշխարհագրությունը և նույնիսկ օգտագործվող զինատեսակները կտարբերվեն, և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լիովին պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին»,- վստահեցրել է գեներալը։

Իրանում հրադադար է հայտարարվել ապրիլի 8-ին, սակայն դրանից հետո մի քանի անգամ այն խախտվել է, կողմերը միմյանց են մեղադրել դրա համար:

XS
SM
MD
LG