Մատչելիության հղումներ

Իրանական ուժերը հարձակվել են տանկերների վրա Իրաքի ափերի մոտ, կա մեկ զոհ

Իրաքի ափերի մոտ հարձակման ենթարկված տանկերներից մեկը, 12-ը մարտի, 2026թ.
Իրաքի ափերի մոտ հարձակման ենթարկված տանկերներից մեկը, 12-ը մարտի, 2026թ.

Իրաքի ափերի մոտ այսօր առավոտյան իրանական կողմից հարվածի է ենթարկվել Մալթայի դրոշի ներքո նավարկող տանկեր՝ վրացական անձնակազմով, որի բոլոր 23 անդամները փրկվել են, «Ազատության» վրացական ծառայությանը հայտնել է նավաստիներից մեկի հարազատը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Մալթան ներկայացնող տանկերից բացի վնասվել է նաև մեկ այլ՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող, Իրաքի պետական կազմակերպության կողմից վարձակալված նավթատար նավ։ Բաղդադի հաղորդմամբ՝ նավաստիներից մեկը զոհվել է, 38-ը փրկվել են։

Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ տանկերների վրա իրանական ուժերն են հարձակվել:

XS
SM
MD
LG