Մատչելիության հղումներ

Ղալիբաֆ․իրանական կղզիների վրա հարձակման դեպքում Ծոցը կներկվի արյամբ

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելուց հետո, Մայիսի 28, 2020
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելուց հետո, Մայիսի 28, 2020

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ Թեհրանը մի կողմ կդնի «զսպվածությունը», եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը հարձակվեն Պարսից ծոցում գտնվող կղզիներից որևէ մեկի վրա։

«Իրանական հողի դեմ ցանկացած ագրեսիա հունից կհանի մեր զսպվածությունը, և Պարսից ծոցը կներկվի զավթիչների արյունով», - գրել է Ղալիբաֆը X-ում։

Գրառումից պարզ չէ, թե որ կղզիների մասին է խոսքը, սակայն մինչ այդ ամերիկյան Axios-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին գրել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Խարկը գրավելու հնարավորությունը։

Պարսից ծոցի հյուսիսում՝ Իրանի ափերից մոտ 25 կմ հեռու գտնվող այդ փոքր կղզին համարվում է Իրանի նավթային տնտեսության ողնաշարը. այստեղով է արտահանվում իրանական նավթի 90 տոկոսը:

XS
SM
MD
LG