Human Rights Watch-ը մեղադրել է Իսրայելին վերջին շաբաթվա ընթացքում Լիբանանի հարավում բնակելի շրջանում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ։ Այսօր հրապարակած հաշվետվությունում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ հաջողվել է աշխարհագրականորեն տեղայնացնել յոթ այդպիսի դեպք։
Իսրայելի բանակը դեռ չի մեկնաբանել այս մեղադրանքը։
Սպիտակ ֆոսֆորի այրիչ հատկությունները կարող են մահացու լինել կամ առաջացնել ծանր վնասվածքներ։
Ժնևի կոնվենցիաների միջազգային մարդասիրական իրավունքի լրացուցիչ արձանագրությունն արգելում է ֆոսֆորի զինատեսակների օգտագործումը, եթե կա ռիսկ, որ դրանք կհարվածեն քաղաքացիական վայրերին։
Human Rights Watch-ի զեկույցում գրված է, որ չի հաջողվել պարզել՝ արդյոք այդ տարածում մարդիկ վնասվել են սպիտակ ֆոսֆորից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ