Իրանը ընդլայնում է իր գործողությունների գոտին Հորմուզի նեղուցում։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ծովային ուժերի փոխհրամանատար Մոհամադ Աքբարզադեն։
«Հորմուզի նեղուցի գոտին մեզ համար ընդլայնվել է։ Այն վերածվել է մի հսկայական օպերատիվ շրջանի»,- հայտարարել է իրանցի զինվորականը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում իրանական նավատորմի գործողությունները սահմանափակվում էին Հորմուզ և Հենգամ կղզիների ափամերձ շրջաններով, ապա այժմ դրանք կներառեն «Ջասկից մինչև Սիրի կղզին ընկած ողջ հատվածը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ