Մատչելիության հղումներ

«Հայաստանը երկու աթոռի վրա միաժամանակ նստել չի կարողանա». Կալուգին

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխաիլ Կալուգինը
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխաիլ Կալուգինը

«Երևանը կարծես անուշադրության մատնեց Մոսկվայի հասցեին Վլադիմիր Զելենսկու հնչեցրած զազրելի հայտարարությունները, որոնք հնչեցին նրա՝ Հայաստան կատարած այցի ընթացքում»,- պետական TACC գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխաիլ Կալուգինը։

«Մոսկվայում բնականաբար ֆիքսել են Բրյուսելի կողմից հրահրված այդ այցը, Զելենսկու զազրելի հակառուսական հայտարարությունները, որոնք ընդունող կողմը խնամքով չէր նկատում»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Կալուգինի խոսքով՝ Հայաստանում ԵՄ համաժողովների անցկացումը տեղավորվում է «Հայաստանի բնակչության համար եվրոպական պատրանք ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»։

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը՝ Կալուգինը ընդգծել է. «Երկու աթոռի վրա միաժամանակ նստել Հայաստանը չի կարողանա»։

XS
SM
MD
LG