Մատչելիության հղումներ

«Հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խորհրդարանում, արխի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խորհրդարանում, արխի

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրավապահների պնդմամբ ապօրինի գույքի բռնագանձման գործին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե չկա տեսական հնարավորություն, որ մարդը տասը տարի երկրի ղեկավար լինի և միլիոնատեր դառնա:

Փաշինյանը հարցրեց՝ ինքը արդեն ութ տարի է վարչապետ է, ինչո՞ւ ինքն էլ միլիոնատեր չէ. - «Այսինքն՝ դուք խելոք եք, մենք ոչ էնքա՞ն»:

Ենթադրաբար տեղից ընդդիմադիր պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց՝ «այո», ինչը զայրացրեց Փաշինյանին:

«Ասում է «հա», հեսա կտենանք ով է խելոքը, այդ տենց տմբտմբացրեք գլուխներդ, վերջին կոշիկն էլ ձեռներիցդ առնելու ենք, տենց խելոք եք», - հայտարարեց վարչապետը:

Ենթադրաբար Լևոն Քոչարյանը պատասխանեց, թե կուղարկի կոշիկը վարչապետին, ինչին Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Մի ուղարկի, հագիցդ հանելու ենք, կախած վիճակում»:

72-ամյա Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Քոչարյանները գործը քաղաքական հետապնդում են համարում, վարչապետ Փաշինյանն ասում է՝ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG