Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվել

Լրացված
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, հայտնում է փաստաբան Արամ Օրբելյանը:

«Հայտնում ենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան», - իր հերթին, փոխանցում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Գործն արդեն մակագրվել է Սարգիս Դադոյանին, կքննվի 8:30- ին:

Նախկին նախագահը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառքի և փողերի լվացման հոդվածներով, երեկվանից հիվանդանոցում էր: Երկրորդ նախագահը Հակակռուպցիոն դատարան է տարվել հենց հիվանդանոցից: Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր հենց Հակակոռուպցիոն կոմիտեում, և նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը տեղեկացրել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ երկրորդ նախագահը վիրահատվել է, «սրտի ստենտավորում է իրականացվել , և հենց բժիշկները թույլ չէին տվել երեկ նրան տանել դատարան»:


XS
SM
MD
LG