Մատչելիության հղումներ

Ֆիդանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ

Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ստամբուլում, հունվարի 30,2026թ.
Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ստամբուլում, հունվարի 30,2026թ.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է՝ Թուրքիան Միացյալ Նահանգներին և Իրանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ նրանց միջև առկա խնդիրները լուծելու համար, միաժամանակ վերահաստատելով, որ Անկարան դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությանը։

Ստամբուլում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը նշել է, որ կարևոր է վերսկսել ԱՄՆ-Իրան բանակցությունները վերջինիս միջուկային ծրագրի շուրջ՝ տարածաշրջանային լարվածությունը մեղմելու համար։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հինգշաբթի օրը խոսել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ և որ կշարունակի Իրանի հարցով խոսել ԱՄՆ պաշտոնյաների հետ։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի ու Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ երկու կողմերի միջև լարվածությունը մեղմելու համար։

«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ լարվածությունը մեղմելու և խնդիրները լուծելու համար», - ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարության մեջ:


XS
SM
MD
LG