«Իրանի դեմ ուժային գործողությունները կարող են քաոսի հանգեցնել ողջ տարածաշրջանում», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ Իրանի շուրջ բանակցային ներուժը դեռ սպառված չէ։ Այդ առթիվ հարկավոր է կենտրոնանալ նախևառաջ բանակցային մեխանիզմների վրա», - նշել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է անում «զսպվածություն ցուցաբերել»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ուժային ցանկացած գործողության հետևանքը կարող է դառնալ «անվտանգային համակարգերի ապակայունացումը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ