Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը և մեկնում է Էջմիածին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում, օգոստոս, 2026թ.
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում, օգոստոս, 2026թ.

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

Ընդդիմադիր խմբակցությունը մեկնելու է Էջմիածին՝ ժամը 16-ին լինելու Վաղարշապատի դատարանի առջև, որտեղ մեկնարկելու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստը:

«Ուժեղ Հայաստան»-ից խորհրդարանում մնացին միայն ելույթների համար հերթագրված պատգամավորները:

Էջմիածին են մեկնում նաև որոշ պատգամավոր ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից:

Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։ Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Ընդդիմադիրները հայտարարում են, որ «այսօր ամոթի օր է»:


XS
SM
MD
LG