Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին Ռուսաստանի սպառնալիքներին դեմ հանդիման:
«Ռուսաստանն այժմ սպառնում է մյուս մերձավոր երկրներին առավել բացահայտ, քան նախկինում: Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն իրավունք ունի որոշել և ընտրել իր երկրի ապագան: Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ», - X-ում գրել է Զելենսկին:
«Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության՝ Եվրոպան իրավունք չունի կորցնել իր ժողովուրդներից որևէ մեկին, ետևում թողնել որևէ երկիր: Հայաստանին պետք է աջակցել: Մոդովային պետք է աջակցել: Բալթյան երկրներին: Ադրբեջանին պետք է աջակցել: Մենք պետք է ուղիներ գտնենք՝ աջակցելու Վրաստանի ժողորդին նույնպես, և սա եվրոպական ընդհանուր խնդիր է: Չի կարելի կորցնել ոչ ոքի», - պնդել է Ուկրաինայի նախագահը:
Պաշտոնական Մոսկվան վերջին շաբաթներին բազմիցս իր դժգոհությունն է արտահայտել Եվրամիության հետ Հայաստանի կապերի սերտացման, այդ թվում՝ մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և դրան Զելենսկու մասնակցության առնչությամբ:
Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով Հայաստանին հորդորում է արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև, այդ հարցով հանրաքվե անցկացնել։
Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, Մոսկվայի շահերին էլ հարգանքով է վերաբերվում:
Այդուհանդերձ, Ռուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների նկատմամբ, նաև հայտարարում է երկրին մատակարարվող գազի գինը բարձրացնելու հնարավորության մասին: