Մատչելիության հղումներ

ՄԷԳ անդամ 32 երկրները համաձայնել են պահուստներից 400 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլ, արխիվ
Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլ, արխիվ

Միջազգային էներգետիկ գործակալության անդամ 32 պետությունները համաձայնել են իրենց պահուստներից 400 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ֆոնին վառելիքի կտրուկ գնաճը զսպելու համար։

Սա նավթի ամենախոշոր բացթողումն է 50 տարուց ավելի գործող կազմակերպության պատմության մեջ։

Ըստ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի՝ պահուստներից ամենամեծ բաժինը կտրամադրեն ԱՄՆ-ն և Ճապոնիան։

Այս հայտարարության ֆոնին միջազգային շուկաներում նավթի գինը սկսել է կայունանալ։

XS
SM
MD
LG