Մատչելիության հղումներ

եթերում Արաղչին նախքան Մոսկվա այցը կվերադառնա Պակիստան

Գլխավորը՝ համառոտ

12:55 14.4.2026

Հորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ ժամեր անց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը:

Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ իր հերթին շրջափակում հաստատելով՝ նախագահ Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կարող է նույնկերպ հակադարձել Իրանի ցանկացած գործողության: Վենսը զգուշացրել է՝ եթե իրանցիները շարունակեն փակել ջրային այս կարևորագույն անցուղին և չհամաձայնել ԱՄՆ առաջարկներին, ապա ԱՄՆ-ն թույլ չի տա, որ իրանական որևէ նավ դուրս գա նեղուցից:

12:57 14.4.2026

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները, ապա Իրանը կկիրառի այնպիսի կարողություններ, «որոնց մասին թշնամին պատկերացում անգամ չունի» և դրանց հակազդելու «շատ սահմանափակ կարողություն կունենա»:

14:03 14.4.2026

«Իսլամաբադում Վաշինգտոնի և Թեհրանի միջև վերջնական համաձայնագրի կնքմանը խանգարեցին Միացյալ Նահանգների բարի կամքի բացակայությունն ու [ամերիկյան կողմի] առավելապաշտական դիրքերից հանդես գալը»,- այսօր հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում։

«Սպառնալիքները, ճնշումն ու ռազմական գործողությունները էլ ավելի կբարդացնեն այն խնդիրները, որոնք ստեղծվել են տարածաշրջանում Միացյալ Նահանգների գործողությունների հետևանքով»,- IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ ընդգծել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանի փոխանցմամբ՝ չնայած առկա լարվածությանը Թեհրանում համոզված են, որ առկա խնդիրների լուծման գերադասելի ուղին դիվանագիտականն է։

17:31 14.4.2026
08:42 15.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ Իրանի դեմ պատերազմին միանալուց հրաժարվելու համար։

«Ես ցնցված եմ նրանից։ Ես կարծում էի, որ նա քաջություն ունի, բայց սխալվում էի», - ասել է նա Corriere Della Serra-ին տված հարցազրույցում։

Թրամփը հավելել է, որ «նա մեզ չի օգնում ՆԱՏՕ-ի հարցում» և «չի ցանկանում օգնել ազատվել միջուկային զենք ունեցող Իրանից»: Մելոնիի դիրքորոշումը անվանելով «շատ տխուր»՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ նա «շատ տարբեր է, քան ես կարծում էի»:

08:43 15.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր։

«Դա կարող է ավարտվել երկու ձևով էլ, բայց ես կարծում եմ, որ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերականգնվել», - ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում:

09:43 15.4.2026

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կա մեծ անվստահություն, որը չի կարող մեկ գիշերում վերանալ։

Ըստ նրա, սակայն, Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել։ Վենսն ասել է, որ «շատ լավ է զգում ներկայիս դիրքի վերաբերյալ»։

15:28 15.4.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, ապրիլ, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, ապրիլ, 2026թ.

ԱՄՆ-ն և Իրանը առաջիկա օրերին կարող են վերսկսել բանակցությունները, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: New York Post-ի հետ զրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ այժմ քննարկումներ են ընթանում:

Fox News-ին տված հարցազրույցում էլ Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե պատերազմը կարող է ավարտվել շուտով: «Կարծում եմ՝ ամեն ինչ մոտ է ավարտին», - նշել է նա:

ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, ընդունել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև մեծ անվստահություն կա, և խնդիրը չի կարող լուծվել մեկ օրում: Ջեյ Դի Վենսը նշել է, որ Պակիստանի բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել: Սակայն Թրամփը, ըստ փոխնախագահի, ցանկանում է կնքել ոչ թե փոքր, այլ «մեծ գործարք»:

«Նախագահն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք, որով Իրանը չի ունենա միջուկային զենք, չի հովանավորի ահաբեկչությունը, իսկ իրանցի ժողովուրդը կկարողանա զարգանալ, բարգավաճել և միանալ համաշխարհային տնտեսությանը», - հայտարարել է Վենսը:

15:33 15.4.2026
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, արխիվ

Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանին ճնշելու բոլոր փորձերը կձախողվեն, և Իրանը երբեք չի հանձնվի: Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը չի ցանկանում պատերազմ և կողմ է կառուցողական բանակցություններին։ Իրանի նախագահը նույնը ասել էր երեկ և զգուշացրել՝ Թեհրանը կպաշտպանի իր իրավունքները:

«Մենք անկարգությունների չենք ձգտում։ Մենք հասկանում ենք, որ հանուն երկրի բարելավման չպետք է պատերազմենք։ Բայց, միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ եթե մեզ վրա հարձակվեն, պետք է ամուր կանգնենք և չխոնարհվենք նրանց առաջ., - ասել է Փեզեշքիանը:

08:46 16.4.2026

Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նշել է, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ երկու երկրների ղեկավարներն ուղիղ զրույց չեն վարել:

Իսրայելի նախարարների կաբինետը նախօրեին նիստ է անցկացրել՝ քննարկելով հարևան Լիբանանում հնարավոր հրադադարը: Financial Times-ը, վկայակոչելով լիբանանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ շուտով կարող է հայտարարվել հրադադարի մասին:

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերն ավելի վաղ դրական է գնահատել Վաշինգտոնում Լիբանանի հետ կայացած բանակցություննեը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG