ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարում է, որ չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր։
«Դա կարող է ավարտվել երկու ձևով էլ, բայց ես կարծում եմ, որ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերականգնվել», - ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում:
Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 7-ին համաձայնել էին երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել: Ապրիլի 12-ին Իսլամաբադում տեղի ունեցան ԱՄՆ-Իրան բանակցություններ, ինչի արդյունքում, սակայն երկու երկրները չէին կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:
Նախօրեին AFP-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պակիստանը աշխատում է բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու համար: