Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարը կոչ է անում Իրանի հարցում «դիվանագիտական ​​լուծում» գտնել

Թեհրանի և Վաշինգտոնի միջև սպասվող բանակցություններից առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը կոչ է արել Իրանի հարցում «դիվանագիտական լուծում» գտնել:

«Մեզ այս տարածաշրջանում ևս մեկ պատերազմ պետք չէ. մենք արդեն շատ ունենք», - ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ ասել է Կալլասը:

«Ճիշտ է, որ Իրանն այժմ իր ամենաթույլ կետում է, քան երբևէ եղել է: Մենք պետք է իսկապես օգտագործենք այս ժամանակը դիվանագիտական լուծում գտնելու համար»,- հավելել է ԵՄ արտգործնախարարը:

ԱՄՆ-ն նախագահի՝ Իրանին ուղղված սպառնալիքներից ժամեր անց Թեհրանից հայտարարեցին, որ մտադիր են երկու-երեք օրվա ընթացքում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծը: MS NOW-ի հետ հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձևավորված ճգնաժամը դիվանագիտությամբ է հնարավոր կարգավորել, այն ռազմական լուծում չունի։

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է նաև, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ նշելով, որ Թեհրանի միջուկային նկրտումների հարցում դեռևս «լավ հնարավորություն» կա դիվանագիտական լուծման հասնելու։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ, հակառակ դեպքում «շատ վատ բաներ» կպատահեն և 10-15 օր վերջնաժամկետ է սահմանել:

Փետրվարի 17-ի բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ընդգրկվել ապագա համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան «կարմիր գծերը»:

XS
SM
MD
LG