Իրանի կառավարությունը որպես «ահաբեկչական կազմակերպություններ» է ճանաչել Եվրամիության անդամ երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը:
Երեկ Իրանի արտգործնախարարության հրապարակած հայտարարության համաձայն՝ տվյալ քայլը պատասխանն է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու Եվրամիության «անօրինական և անհիմն» որոշման:
Եվրամիության խորհուրդը Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը ահաբեկչական կազմակերպությունների ԵՄ ցանկում ընդգրկել է հինգշաբթի օրը՝ հետևելով հունվարի 29-ին «Արտաքին գործերի խորհրդի ձեռք բերած քաղաքական համաձայնությանը», - ասված է Եվրոպական խորհրդի կայքէջում հրապարակված հայտարարությունում:
Իրանի արտգործնախարարությունը պնդում է, որ ԵՄ կառավարությունները գործել են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ՝ որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով երկրի զինված ուժերին մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: