Մատչելիության հղումներ

Արամ Ա-ն իշխանություններին հորդորել է հեռու մնալ «եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից»


Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հեռու մնալ Սուրբ Էջմիածինի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելու, եկեղեցու ներսում պառակտումներ մտցնելու «հակասահմանադրական ու անընդունելի քայլերից»: Սրանք, ըստ Արամ Ա-ի, կարող են ոչ միայն եկեղեցին, այլև ազգն ու երկիրը տանել ինքնակործանման:

«Հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից», - նշել է նրա արված հայտարարության մեջ:

Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ նախորդ ամիսներին խորը մտահոգությամբ են հետևել Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցոց զարգացումներին, փորձել տարբեր առիթներով ու միջոցներով հանդարտեցնել, սակայն այսօր իրավիճակն դարձել է ավելի վտանգավոր՝ անկանխատեսելի հետևանքներով:

Կիլիկիո կաթողիկոսը Էջմիածնին կոչ է արել համբերատարությամբ ու խոհեմությամբ այս ամենի դեմն առնել, համախմբվել Գարեգին Երկրորդի շուրջ և եղած խնդիրները քննել կանոնական ընթացակարգով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսից պնդում է, որ Գարեգին Երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է հեռանա: Այս շաբաթ էլ խորհրդարանական ամբիոնից նա կաթողիկոսին մեղադրեց գործակալ լինելու մեջ: Արդեն չորս սրբազան է կալանավորված տարբեր մեղադրանքները: Նրանք այդ մեղադրանքները չեն ընդունում: Մայր Աթոռը այս ամենը որակում է շինծու և կեղծ:

Նոյեմբերի 29-ին 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, նրանց թվում՝ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցածները, հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG