Մատչելիության հղումներ

Շահան Քանդահարյան. Լիբանանի հայերը տեղի բողոքի ակցիաները խաղաղ, բանակցային գործընթացով լուծելուն են կողմ


Լիբանան - Վարչապետ Սաադ Հարիրին հայտարարում է իր հրաժարականի մասին, Բեյրութ, 29-ը հոկտեմբերի, 2019թ.
Լիբանան - Վարչապետ Սաադ Հարիրին հայտարարում է իր հրաժարականի մասին, Բեյրութ, 29-ը հոկտեմբերի, 2019թ.

Լիբանանում մոտ տասն օր շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական տալու մտադրության մասին է հայտարարել վարչապետ Սաաթ Հարիրին։

Նա տեղեկացրել է, որ գնում է նախագահական նստավայր՝ հանձնելու հրաժարականի դիմումը:

Երկրի սահմանադրության համաձայն, նախագահի մոտ պետք է գնան նաև խորհրդարանական խմբակցությունները՝ խորհրդակցության, ապա վարչապետի թեկնածու առաջարկելու:

Չի բացառվում, որ խորհրդարանական ուժերը նույն թեկնածուի անունը հնչեցնեն՝ տվյալ դեպքում հարյուր հազարավոր ցուցարարների հրաժարականի պահանջի հասցեատիրոջ:

«Այս պահին ոչինչ հստակ չէ, որովհետև խորհրդարանում կան որոշ ուժեր, որոնք համենայնդեպս այսօրվա համակարգն ու այսօրվա ռեժիմն են պաշտպանում, և ամբողջ խնդիրն այն է, որ ցուցարարների պահանջը նաև պետական համակարգի փոփոխությունն է, ինչը համալիբանանյան, մանավանդ գործող խորհրդարանի և հրաժարյալ կառավարությանը բարկացնող ուժերի համաձայնությունը չունի։ Հանգուցալուծումը կառավարության կամ վարչապետի հրաժարականով չի ամրագրվի», - մի քանի հարյուր հազար հայազգի բնակչություն ունեցող Լիբանանից մեկնաբանում է Բեյրությում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք տեղի հայ համայնքը ընդդիմադիր կեցվածք է ընդունել, նա պատասխանեց՝ ավելի շատ կամրջողի դեր, քանի որ երկխոսությանն է կողմ. մի կողմից ողջունում է կառավարության որդեգրած բարեփոխումները, մյուս կողմից ընկալում և ընդունում է բողոքող զանգվածի պահանջները։

Ըստ Քանդահարյանի, հայերը հարցերին օրենքի սահմաններում խաղաղ, բանակցային գործընթացով լուծում բերելու առաջնահերթության կողմնակից են։

XS
SM
MD
LG