Մատչելիության հղումներ

Լիբանանի վարչապետը համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների պահանջները


Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին համաձայնել է մասնակիորեն կատարել Բեյրութում արդեն չորրորդ օրը շարունակվող բողոքի գործողությունների մասնակիցների պահանջները` հակակոռուպցիոն բարեփոխումների փաթեթ մշակելով:

Հոկտեմբերի 17-ին մեկնարկած բազմահազարանոց ցույցերի մասնակիցները Սաադ Հարիրիի կառավարության անհապաղ հրաժարականն էին պահանջում: Ցույցերի ֆորմալ առիթ դարձավ կառավարության` բջջային մի շարք հավելվածներով, այդ թվում WhatsApp-ով արված զանգերի վրա հարկ սահմանելու որոշումը:

Վերջին ամիսներին Լիբանանը խոր տնտեսական ճգնաժամում է հայտնվել, կառավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառով արգելափակվել է միջազգային ֆինանսական կառույցների կողմից շուրջ 11 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG