Մատչելիության հղումներ

Լիբանանում զանգվածային բողոքները շարունակվում են


Լիբանան - Բանակի և քաղաքացիների բախումը, Բեյրութ, 18-ը հոկտեմբերի, 2019թ.
Լիբանան - Բանակի և քաղաքացիների բախումը, Բեյրութ, 18-ը հոկտեմբերի, 2019թ.

Լիբանանում երեք օր շարունակ բողոքի զանգվածային ակցիաներ են: Հանրությանը զայրացրել է հարկերը բարձրացնելու և, մասնավորապես, WhatsApp հավելվածով յուրաքանչյուր հեռախոսային զանգ 20 սենթով հարկելու որոշումը: Զանգվածային ցույցերը ստիպել են կառավարությանը չեղարկել այդ նորամուծությունը:

Ցուցարարները փակում են փողոցները և անվադողեր են հրկիզում: Բողոքի ակցիաներ են ոչ միայն մայրաքաղաք Բեյրութում, այլև Լիբանանի ուրիշ քաղաքներում:

Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառում: Լիբանանցիներն արդեն պահանջում են ոչ միայն հարկերն ավելացնելու որոշման չեղարկում, այլև կառավարության հրաժարականը:

Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին կոալիցիոն կառավարությանը 72 ժամ է տվել տնտեսական բարեփոխումների փաթեթեը համաձայնեցնելու համար: Այդ փաթեթով նախատեսվում են կոշտ քայլեր, որոնք պետք է նպաստեն տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը:

Փաթեթը ենթադրում է նոր սահմանափակումներ, որոնք, ըստ մեծ թվով լիբանանցիների, կհանգեցնեն սոցիալական նոր դժվարությունների:

Մինչդեռ, կառավարությունը պնդում է, որ միայն նոր սահմանափակումների ճանապարհով է հնարավոր կանխել տնտեսական ճգնաժամի հետագա խորացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG