Մատչելիության հղումներ

Լիբանանում զանգվածային ցույցերը չեն դադարում


Լիբանան - Հոկտեմբերի 21-ի բողոքի ցույցը Բեյրութում

Լիբանանում շարունակվում են հարյուր հազարավոր մարդկանց բողոքի ցույցերը, որոնք սկսվել են հոկտեմբերի 17-ից:

Բարեփոխումներ պահանջող ցուցարարներին քաղաքական ուժերը մեղադրում են երկրի տնտեսությունը թուլացնելու մեջ: Արդեն հինգ օր է՝ բանկերը չեն աշխատում, փակ են: Իսկ իշխանություններին միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ տնտեսական ճգնաժամը մեղմելու համար, որի պատճառով սկսվեցին ցույցերը:

Նախորդների համեմատ այս ցույցերն առանձնահատուկ են, որովհետև կրոնական, ազգային շատ համայնքների բաժանված Լիբանանում ցույցերը համընդհանուր, համազգային բնույթ են կրում:

XS
SM
MD
LG