Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն կոչ է անում Լիբանանի իշխանություններին չհապաղել բարեփոխումների հարցում


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կոչ է արել Լիբանանի կառավարությանը շուտափույթ քայլեր ձեռնարկել երկրում բարեփոխումներ սկսելու և տնտեսությունը կայունացնելու ուղղությամբ:

Հիմնադրամի պաշտոնյաների խոսքով, կառույցն այժմ ուսումնասիրում է Սաադ Հարիրիի կառավարության կողմից նախորդ շաբաթ ներկայացված բարեփոխումների փաթեթը: Դրա համաձայն, նախատեսվում էր կիսով չափ կրճատել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, ինչպես նաև բարեփոխել տնտեսության անարդյունավետ աշխատող մի շարք ճյուղերը` նախևառաջ էներգետիկ համակարգը, որում արձանագրված կորուստների տարեկան ծավալը հասնում է 2 միլիարդ դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG