Մատչելիության հղումներ

Լիբանանում ցուցարարների և ոստիկանների խոշոր բախումներ են


Բախումներ Լիբանանում, Բեյրութ, 18 հոկտեմբերի, 2019,թ.
Բախումներ Լիբանանում, Բեյրութ, 18 հոկտեմբերի, 2019,թ.

Բեյրությում և Լիբանանի մի շարք այլ քաղաքներում երեկվանից սկսվել են զանգվածային ցույցեր:

Բնակիչները բողոք են հայտնում երկրի տնտեսական իրավիճակի վատթարացման կապակցությամբ:

Հանրային զայրույթը հրահրել և բողոքի աննախադեպ գործողությունների պատճառ է դարձել WhatsApp հավելվածով հեռախոսազանգերն օրական 20 սենթով հարկելու և ավելացված արժեքի հարկը 11-ից 15 տոկոսի հասցնելու որոշումը:

Վարչապետ Սաադ Հարիրին այսօր չեղարկել է կառավարության նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեր երկրի բյուջեն և մտադիր է ուղերձով դիմել հայրենակիցներին:

Վրդովված լիբանանցիները շարունակուտմ են ակցիաները: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Կան տուժածներ: Ոստիկանությունը հայտնել է, որ 60 իրավապահ բախումների ընթացքում վնասվածք է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG