Մատչելիության հղումներ

Կալանքից ազատված իրանական լցանավը շարժվում է դեպի Հունաստան


Grace 1 իրանական լցանավը Ջիբրալթարի տարածքային ջրերում, 15-ը օգոստոսի, 2019թ.
Grace 1 իրանական լցանավը Ջիբրալթարի տարածքային ջրերում, 15-ը օգոստոսի, 2019թ.

Իրանական նավթակիր լցանավը, որը կալանքի տակ է հայտնվել և Ջիբրալթարում՝ չնայած ԱՄՆ առարկություններին, ազատ է արձակվել, այժմ շարժվում է Հունաստանի ուղղությամբ:

Ջիբրալթարը մերժել է լցանավի կալանքը երկարաձգելու Վաշինգտոնի պահանջը:

Իրանի իշխանությունները փոխել են լցանավի անունը՝ Grace 1-ի փոխարեն այն հետայսու կոչվում է Adrian Darya 1:

Բրիտանական ռազմական նավերը հուլիսին կալանքի տակ էին վերցրել իրանական լցանավը, պնդելով, թե այն ապօրինի ճանապարհով փորձել է մոտ մեկ միլիոն տոննա նավթ հացնել Սիրիա:

Դրանից երկու շաբաթ անց Իրանը Պարսից ծոցում կալանքի տակ է վերցրել բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero նավը:

Վաշինգտոնն օգոստոսի 16-ին արձակել է իրանական նավը կալանքի տակ վերցնելու որոշում, սակայն Ջիբրալթարը հայտնել է, որ պարտավորված է առաջնորդվել Եվրամիության կանոններով և արձակել նավը:

XS
SM
MD
LG