Մատչելիության հղումներ

Իրանը ևս մեկ լցանավ է կալանավորել


Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը օգոստոսի 4-ին հայտարարություն է տարածել, պնդելով, որ Պարսից ծոցում նավթատար լցանավ է կալանավորել, որը մաքսանենգ ճանապարհով 700,000 լիտր նավթ էր տեղափոխում։

Իրանի կիսապաշտոնական «Ֆարս» գործակալությունը հաղորդում է, որ նավը կալանավորվել է դեռ հուլիսի 31-ին, անձնակազմի 7 անդամները ձերբակալվել են։

Անցած ամիս Իրանը կալանավորել էր Բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավ, պնդելով, թե այն խախտել է ծովագնացության միջազգային օրենքները, իսկ դրանից օրեր առաջ էլ Բրիտանիան էր Ջիբրալթարում իրանական լցանավ կալանավորել, կասկած հայտնելով, որ այն խախտում է ԵՄ պատժամիջոցները։ Այս միջադեպերի հետևանքով Թեհրանի և Լոնդոնի միջև հարաբերությունները լարվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG