Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյն արտակարգ նիստ է հրավիրել Իրանի կողմից բրիտանական նավթակրի կալանավորման հարցով


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայն այսօր արտակարգ նիստ կգումարի` քննարկելու 3 օր առաջ Իրանի կողմից Մեծ Բրիտանիայի դրոշի տակ նավարկող նավթակիր լցանավի կալանավորման հարցը:

Հուլիսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղարկված նամակում բրիտանական կողմը հայտարարել է, որ նավթակիրը գտնվել է Օմանի տարածքային ջրերում։

Իրանական կողմը հայտարարել է, որ նավի անձնակազմի 23 անդամները գտնվում են նավի վրա և իրենց լավ են զգում և նավը գտնվում է Բանդար Աբբաս նավահանգստում։ Նաև ասվել է, որ անձնակազմի ճակատագիրը կախված է նրանց՝ Իրանի իշխանությունների հետ համագործակցության պատրաստակամությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG