Մատչելիության հղումներ

Ջիբրալթարը թույլ տվեց իրանական տանկերին լքել նավահանգիստը


Grace 1-ը Ջիբրալթարի նեղուցում, 15-ը օգոստոսի, 2019թ․
Grace 1-ը Ջիբրալթարի նեղուցում, 15-ը օգոստոսի, 2019թ․

Չնայած Միացյալ Նահանգների առարկություններին, Ջիբրալթարի իշխանությունները թույլատրեցին իրանական Grace 1 նավթակիր նավին լքել նավահանգիստը․ Թեհրանը պաշտոնապես հավաստիացրել էր Ջիբրալթարին, որ նավը նավթ չի արտահանի Սիրիա:

Ջիբրալթարը Վաշինգտոնից մի քանի դիմում է ստացել նավթակիրը ձերբակալելու հարցով, սակայն որոշում է կայացրել դադարեցնել նավի անձնակազմի նկատմամբ դատական գործընթացները՝ ետ կանչելով նրանց առաջադրված մեղադրանքները:

Իրանական նավթակիրը ձերբակալվել է հուլիսի 4-ին՝ Եվրամիության պատժամիջոցների շրջանցմամբ Սիրիա նավթ տեղափոխելու կասկածանքով: Երկու շաբաթ անց Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցում ձերբակալեցին բրիտանական Stena Impero նավթակիրը՝ դրա անձնակազմին մեղադրելով նավագնացության միջազգային կարգը խախտելու մեջ:

XS
SM
MD
LG