Մատչելիության հղումներ

Ջիբրալթարում Սիրիա ուղևորվող նավթակիր է ձերբակալվել


Նավեր Ջիբրալթարի նեղուցում, արխիվ

Ջիբրալթարի նավահանգստային ծառայությունները և բրիտանական ծովային ուժերը հինգշաբթի առավոտյան ձերբակալել են նավթակիր, որն ուղևորվում էր դեպի Սիրիա:

Ջիբրալթարի իշխանությունները ենթադրում են, որ Grace 1 նավթակիրը հում նավթ էր տեղափոխում սիրիական Բանիյասի նավթարդյունաբերական գործարան, ինչը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների կոպիտ խախտում է: Այդ պատժամիջոցների համաձայն՝ արգելվում է Բաշար Ասադի ռեժիմի հետ նավթի առևտուրը՝ թե՛ ներմուծելը, թե՛ արտահանելը:

Մի շարք արևմտյան աղբյուրներ գրում են, որ նավթը ամենայն հավանականությամբ ուղարկվել է Իրանից: Պաշտոնական Թեհրանը Մոսկվայի հետ միասին աջակցություն է ցուցաբերում Ասադի ռեժիմին Սիրիայում 9-րդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմում:

2011 թվականի հակակառավարական ցույցերից սկիզբ առած հակամարտությունը խլել է ավելի քան 370 հազար մարդու կյանք, մի քանի միլիոն մարդ փախստական է դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG