Մատչելիության հղումներ

Իրանական Grace 1 տանկերի անձնակազմի նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի վիզայի արգելքներ


Grace 1 տանկերը, արխիվ
Grace 1 տանկերը, արխիվ

ԱՄՆ-ը հայտարարում է, որ իրանական Grace 1 նավթակիր նավի անձնակազմի նկատմամբ կարող են կիրառվել Միացյալ Նահանգներ մուտքի վիզայի արգելքներ։

Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը երեկ հայտարարել է, որ Grace 1-ը օգնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որին Վաշինգտոնը ահաբեկչական կազմակերպություն է համարում:

Օրթագուսի խոսքով՝ նման վարքագիծը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Grace 1-ի հետ որևէ կապ ունեցող անձանց համար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Grace 1-ի անձնակազմը 28 հոգուց է բաղկացած՝ հիմնականում Հնդկաստանի, Պակիստանի և Ուկրաինայի քաղաքացիներ:

XS
SM
MD
LG