Մատչելիության հղումներ

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, «Վեստի» հեռուստածրագրի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում: Այնտեղ այլ գազ բացի ռուսաստանյանից երբեք չի լինի: Ամբողջ հարցը միայն այն է՝ որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը և ինչ միջնորդների կվճարի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Օվերչուկը:

«Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ: Իսկ մենք դա չենք ուզում», - վստահեցրել է ՌԴ փոխվարչապետը:

Օվերչուկի խոսքով՝ Եվրոպան նախկին պես ռուսական գազ է ստանում: «Այդ իսկ պատճառով, նրանց սոսկ պետք է նայել քարտեզին: Նայել, թե ինչ խողովակաշարեր են անտեղ գործում նույնիսկ հիմա, անմիջապես կտեսնեն՝ ումից են ստանալու ռուսաստանյան գազը», - ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով. - «Դե, իհարկե, հաշվի առնելով արդեն արտահանման 30 տոկոս տուրքը, հաշվի առնելով, որ դա լինելու է շուկայական գին, դե նաև հաշվի առնելով, որ միջնորդները ևս կցանկանան եկամտի իրենց բաժինը ստանալ»:

Ռուսաստանը գազը Հայաստանին վաճառում է հազար խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, Եվրոպայում այն այժմ արժե շուրջ 600 դոլար: Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, վերջին շրջանում անդադար շեշտում են այդ հանգամանքը և զգուշացնում Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն գնալու» դեպքում գազի գնի բարձրացման մասին, թեև Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






XS
SM
MD
LG