Հայաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանն ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին մեղադրեց նախարարությունում տեղ գտած չարաշահումների բացահայտմանը խոչընդոտելու մեջ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ու մի շարք բնապահպաններ չորեքշաբթի օրը քանդել են Երեւանի Նոր-Նորք շրջանի 2-րդ զանգվածի «Վիշապի կոթողներ» կոչվող այգում շինաշխատանքների իրականացման նպատակով կանգնեցված ցանկապատը, մուտք են գործել շինհրապարակ ու ծածկել փորված փոսերը:
Նուբարաշենի թունաքիմիակատների գերեզմանոցի վերականգնման աշխատանքները արվել են ոչ պատշաճ մակարդակով, ինչի հետեւանքով գերեզմանոցից դարձյալ թունաքիմիկատների հոտ է գալիս:
Հայ ազգային կոնգրեսը մերժել է Ընտրական օրենսգրքում իշխանությունների ներկայացրած առաջարկությունների շուրջ երկուշաբթի օրը Ազգային ժողովում կազմակերպված քննարկումներին մասնակցելու հրավերը:
Ընդդիմությունը հայկական դիվանագիտության «լուրջ ձախողում» է համարում ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման վերաբերյալ ձեւակերպումը, որը հիմնվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։
Երեւանում կրթություն ստացող իրանցի ուսանողները հինգշաբթի օրը հավաքվել էին կառավարության շենքի դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Իրանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ:
Հայաստանում ճառագայթային ու միջուկային անվտանգությունը, ինչպես նաեւ միջուկային պահպանությունը գտնվում են միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակի վրա:
Քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի նկատմամբ կա ուժեղ միջազգային ճնշում, քանի որ վերջին շրջանում «աշխարհի տարբեր ծայրերում հանկարծ կրիմինալ, հանցագործ եւ հայ բառերը սկսեցին իրար հետ կապակցված օգտագործվել»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) փոխում է հանրահավաքներ անցկացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարան դիմելու մարտավարությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վարչական դատարանում հայց է ներկայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ:
Հայ փորձագետների գնահատմամբ` երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները էական ազդեցություն չեն թողնի ղարաբաղյան բանակցությունների վրա:
Դեպի Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենաների վարորդները դժգոհում են սահմանային անցակետերում առկա իրավիճակից:
Դաշնակցական գործչի կարծիքով`ԱՄՆ-ում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը ամերիկահայ լոբբիստական կառույցներին նոր հնարավորություններ կտա աշխատելու:
Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող պանրի թանկացումը օբյեկտիվ պատճառներով հիմնավորված չէ եւ կամայական որոշման արդյունք է, կարծում է «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
Համեմատելով Հայաստանի վերջին տարիների բյուջեն` գալիս ենք այն եզրակացության, որ գալիք տարվա բյուջեն ավելի պակաս է, քան 2008-ի պետբյուջեն, երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայոց համազգային շարժման Լոռու կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի ազատ արձակումը «համաժողովրդական ճնշման արդյունք» որակեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Կարեն Ավագյանի խոսքով, Հայաստանի համար անընդունելի է առաջիկայում Վեհաժողովի քննարկմանը ներկայացվելիք բանաձեւում առկա «յոթ շրջանների օկուպացիա» ձեւակերպումը:
Այս տարվա չորրորդ եռամսյակի «Դրամավարկային քաղաքականության ծրագրի» համաձայն` Հայաստանի Կենտրոնական բանկը ավելի քան երկու անգամ նվազեցրել է այս տարվա սպասվող տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Աշոտ Աստաբաթյանը, միջազգային կոմիտեն հաստատում է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան փաստը:
Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացմանը Հայաստանը պատասխանում է «ասիմետրիկ քայլերով», որոնք համեմատաբար քիչ ծախսատար են, բայց` արդյունավետ:
Բեռնել ավելին