«2008-ի բյուջեի եկամուտները եղել են 746 միլիարդ դրամ, 2009-ի բյուջեն ընդունեցին 960, 2010-ի բյուջեն ընդունել են 770, 2011-ին` 850 միլիարդ: Չորս տարում բյուջեն 13 տոկոս դրամով ավելի է: Հիմա կողքը գրեք ինֆլյացիան ինչքան է եղել: 2008 թիվ` 9 տոկոս, 2009 տոկոս` 3.4 տոկոս, 2010 թիվ` այս պահի դրությամբ 7.9 տոկոս, 2011 թիվ` 4 տոկոս: Գումարային ինֆլյացիան կազմեց 26 տոկոս», - բյուջեի եկամուտների եւ գների ինֆլյացիայի պատկերը ներկայացրեց Բագրատյանը` եզրակացնելով. - «Այսինքն, 13-ը հանում ենք` մնաց 13 տոկոս: 2011-ի բյուջեն 2008-ի բյուջեից 13 տոկոս պակաս է»:
Նախկին վարչապետը հարցնում է` որտե՞ղ է առաջընթացը, եթե ընդունվում է բյուջե, որը պակաս է, քան 2008-ին:
«Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում այս մարդը բյուջեն պակասեցրել է 13 տոկոսով», - եզրակացնում է Հրանտ Բագրատյանը` հավելելով. - «Հասկանո՞ւմ եք, թե ինչո՞ւ պիտի մենք [ընդդիմությունը] պառլամենտում չլինենք: Պառլամենտում իրենց բուղաները պիտի լինեն, որ ոչ ոք իրանց էս հարցերը չասի: Կամ էլ իրենց մոգոնած ընդդիմությունը, որը այսպիսի հարցեր չի դնում»:
Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը չհամաձայնվեց հնչեցրած գնահատականի հետ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, որ եթե քննարկում ենք պետբյուջեն, ապա ճիշտ է խոսել ծախսերի եւ ոչ թե եկամուտների մասին:
«Ծախսերի առումով 24 տոկոսի սահմաններում աճ ենք ունեցել, բայց չպետք է մոռանանք, որ սոցիալական բնույթի ծախսերի աճը շատ ավելի մեծ է: Դրա մեջ մտնում են կենսաթոշակներ, նպաստներ, աշխատավարձեր: Եթե 2011-ը համեմատում ենք 2008 թվականի հետ, դա լինում է մոտավորապես 25-26 տոկոս աճ, եւ եթե գնաճի հետ կուտակային նայում ենք, մոտավորապես լինում է 2-3 տոկոսային կետ ավելի բարձր անվանական առումով, քան թե գնաճն է: Այսինքն, այնպես չէ, որ 10-13 տոկոսի սահմաններում մենք մինուս ենք գնում», - նշեց ֆինանսների փոխնախարարը:
Ֆինանսների նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տվյալների համաձայն, 2008-2009 թվականներին գրանցված, իսկ 2010 ու 2011 թվականներին` կանխատեսվող ինֆլյացիաների ընդհանուր գումարը կազմում է մոտ 23, ոչ թե 26 տոկոս: