«Խոշոր հաշվով ոչինչ էլ չի փոխվի, որովհետեւ Ադրբեջանում իշխանությունը չփոխվեց, նույնիսկ` իշխանության ներսում ոչինչ չփոխվեց: Կարճատեւ հեռանկարում հակահայկական հռետորությունը, թերեւս, փոքր-ինչ թուլանա, որովհետեւ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները ընտրությունների շեմին էին: Սակայն լուրջ փոփոխություններ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում տեղի չեն ունենա», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Միեւնույն ժամանակ, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում Ալիեւ-կրտսերի վարչակազմին ավանդաբար ընդդիմադիր տրամադրված ուժերի կշարունակեն թուլանալ, ինչը տեսանելի եղավ նաեւ այս ընտրությունների արդյունքում` ճանապարհ բացելով այդ երկրում իսլամական շարժման ձեւավորման համար:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը համաձայն է. - «Դատելով նախընտրական շրջանում Ադրբեջանում ղարաբաղյան հարցի վերաբերյալ հնչող հայտարարություններից` շոշափելի փոփոխություններ հարցի առնչությամբ կամ Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունում, ես չեմ կանխատեսում»:
Փորձագետի կարծիքով, սակայն, եթե այս ընտրությունների արդյունքում Ադրբեջանում քաղաքական լարում ստեղծվի, ինչ-ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, թեեւ` «ինչ էլ պատահի այս երկրում, ես կարծում եմ պատերազմի դրոշը միակ դրոշն է, որով Իլհամ Ալիեւը շարունակելու է իր քաղաքականությունը»:
Ստեփանակերտում գործող Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղում, ամեն դեպքում, չեն սպասում, թե որեւէ ընտրություն Ադրբեջանում կարող է փոփոխություն առաջացնել ղարաբաղյան հարցում այդ երկրի դիրքորոշման մեջ: