700 միլիոն դոլար նոր պարտքի հիմնական մասը, ըստ հաղորդագրությունների, օգտագործվելու է նախկինում վերցված պարտքերը փակելու համար:
Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի (ՀԱԿ) խոսքով` Հայաստանի անկախությունը անշրջելի է, չնայած առկա խնդիրներին և մարտահրավերներին:
ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի ներկայացմամբ՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո բնական գազի գինը մեր երկրի համար կիջնի:
Բանակցային փաթեթի ձևավորման վերջնաժամկետը այս հոկտեմբերի 10-ն է։
Արմեն Ռուստամյանն ասում է, որ ընտրություն կատարելով հօգուտ Եվրասիական միության՝ Հայաստանը այլընտրանք չուներ։
Հայաստանյան որոշ փորձագետների կանխատեսմամբ՝ Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելը Հայաստանում հանգեցնելու է պարենային ապրանքների թանկացման:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, որ ղարաբաղյան բանակցություններում «փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են» և կոչ անելով Հայաստանի ղեկավարին նորովի ջանքեր գործադրել խաղաղություն հաստատելու համար:
Ռուբեն Սահակյանի ներկայացմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետի 19-ամյա որդին Տիգրան Խաչատրյանը, ով առաջինն է կրակել այդ օրը և ինչի հետևանքով սպանվել է Ավետիք Բուդաղյանը, դիմել է ինքնապաշտպանության:
ՀԱԿ առաջնորդը վստահ է, որ փորձ է արվելու «Կոնգրեսին փակցնել հակառուսի պիտակ»:
Մինչդեռ նախկին մարզպետի որդու փաստաբանը հայտարարում է, որ քննչական մարմինը «արդարացի որոշում է կայացրել»։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ:
Մի քանի տասնյակ ոստիկանների աջակցությամբ Կոմիտաս 5-ում այսօր վերսկսվեցին շինարարական աշխատանքները, որոնք դադարեցվել էին անցած շաբաթ տեղի բնակիչների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաներից հետո:
Հայաստանի գլխավոր դատախազությունը սպասում է պատկան մարմինների մասնագիտական եզրակացություններին` որոշելու, թե արդյոք պետք է քրեական գործ հարուցել Փակ շուկայում կատարված շինարարության առնչությամբ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացմամբ` վերջին երեք տարիներին Հայաստանն էականորեն մեծացրել է սպառազինության ձեռք բերման ծավալները:
Ազգային ժողովի նախագահն այսօր Արմավիրում անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հարցին:
Հայաստանի արդարադատության նախարարի համոզմամբ, Կոմիտաս 5 հասցեի հարակից տարածքում վերջին օրերին ոստիկանության իրականացրած գործողությունները իրավաչափ էին:
Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են և Հայաստանը «հաստատ գումար կստանա»՝ կապույտ վառելիքի նոր գինը սուբսիդավորելու համար, այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նման հայտարարություն արեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք, դիվանագետները, պետք է «մի փոքր ավելի զգույշ լինեն իրենց գնահատականներում»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կուսակցության մամլո դիվանի պատասխանատուն ասաց, որ դրանք տեղի կունենան Գերագույն ժողովի արդյունքում:
Չի բացառվում, որ քննարկումների արդյունքում Հանրապետականում որոշում կայացվի՝ առաջարկել անցում կատարել կառավարման խորհրդարանական կարգին:
Բեռնել ավելին