«Հայաստանի իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական և ներքին ու արտաքին քաղաքականությունները երկիրը տանում են ֆորս-մաժորային իրավիճակի, պաթյունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու համար:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանին մաքսային ռեժիմի խստացումն այսպես մեկնաբանեց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատության են ենթարկում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանի համար, թերևս, ամենաձեռնտուն կլինի, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթի Իլհամ Ալիևը:
Համազարկային կրակի այս հրթիռային համալիրը ռուսական Смерч-ի արդիականացված տարբերակն է:
ԱՄՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսության ծավալները դեռ հեռու են նախաճգնաժամային մակարդակից:
Վերջին մի քանի ամիսներին Կրեմլը չի թաքցնում իր ջղաձգությունը Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններից:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի կորուստն այսօր Ռուսաստանի համար կնշանակի Հարավային Կովկասի կորուստ:
Արդարադատության նախարարը և ԱՄՆ-ի դեսպանը «Հայաստանում գործարար միջավայրի խթանման ուղղված բարեփոխումների վերաբերյալ» հուշագիր ստորագրեցին։
«Բանակցությունները ավարտական փուլում են, մի քանի օրից կասենք»,- ասում է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։
Փորձագետները շարունակում են պնդել, թե մեծ քանակությամբ հարձակողական զինտեխնիկա վաճառելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը նաև ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ, որը վերջին շրջանում չի դադարում խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ:
Հուլիսի 7-ից Հայաստանում ուժի մեջ են մտել գազի ու էլեկտրաէներգիայի նոր՝ ավելի բարձր սակագները, իսկ կառավարության խոստացած սուբսիդավորման վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում կամ պայմանավորվածություն առայժմ չկա:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին այսօր բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Չորեքշաբթի կառավարության մամուլի կենտրոնում նախարարները Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեցին։
Որոշիչ է դարձել հենց այդ՝ ներիշխանական պայքարը, ընդգծում են փորձագետները:
Հայասատանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի խոսքով, Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունում «բացակայում են խորքային վերլուծություններն ու եզրահանգումները»:
Ղարաբաղյան հարցով միջազգային առաջատար փորձագետներից Թոմաս դե Վաալի կարծիքով, ներկայում քիչ հավանական է ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում:
ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում ստեղծվելու է միացյալ օդուժ, ինչի արդյունքում Հայաստանի օդուժը ոչ միայն քանակական աճ կունենա, այլեւ կարդիականացվի:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով` մոտ 1 միլիարդ դոլարի ռուսաստանյան զինտեխնիկայի վաճառքը Ադրբեջանին «ընդամենը բիզնես է»:
Եվրամիության ու Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունները «գրեթե ավարտված են, եւ մնացել են միայն տեխնիկական բնույթի հարցեր»:
Բեռնել ավելին