Արոնյանն ասաց նաև, որ արտերկրում բնակվող իր բազմաթիվ ընկերներ այս օրերին Հայաստանի հետ են, հասկանում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են պատերազմ հայտարարել Արցախին:
Ռազմաճակատում հրաշքով փրկված 27-ամյա կամավորական Հովսեփ Ղազարյանն առաջնագծում 9 ընկեր է կորցրել, շունչը կոկորդում քարանում է նրանց մասին խոսելիս, բայց ասում է, որ սա պետք է վերջին ու հաղթական պատերազմը լինի։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց` Ստեփանակերտում իրավիճակն առավոտյան համեմատաբար հանգիստ էր:
«Ազատությունը» զրուցել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Հայերի ցույցերը շարունակվում են:
Երկնքից թափվող արկերից մազապուրծ Երևան հասած 14-ամյա հադրութցի Բորիս Վանյանը ստանձնել է մոր ու 4-ամյա եղբոր խնամքը։ Հայրն առաջնագծում է։
Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերիներից մեկի հայրն անհամբեր սպասում է հումանիտար հրադադարի հաստատմանը, որպեսզի որդին ողջ ու առողջ տուն վերադառնա։
Նա նշեց, որ Հայաստանում այսօր կորոնավիրուսի մահացության ցուցանիշը կազմում է 1,5 տոկոս:
Հայաստանի ու Արցախի դրոշները ծածանելով` հայերը վանկարկում էին՝ «հայերի բարեկամ Ֆրանսիա, ձեր լռությունը հանցագործություն է, մենք խաղաղություն ենք ուզում, աշխարհը պետք է ճանաչի Արցախի անկախությունը»:
Այսօր ցուցարարներից երկուսին ընդունեց Իտալիայի դեսպանը. դեսպանատան դիմաց քաղաքացիները արդեն երկրորդ օրն են հավաքվում։
Հայկական կողմի հաղորդմամբ` երեկ Ադրբեջանը նույն ուղղությամբ կիրառել է ավիացիա և ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ կոպտորեն խախտելով ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառելով արգելված զինատեսակներ:
Ամենափոքրիկը՝ 2-ամյա Արծվիկը, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։
Հիմնադրամի տնօրենը հիշեցնում է՝ այդ գումարներն ուղղվելու են միայն մարդասիրական ծրագրերի, կոչ է անում հավաքված գումարներով զենք գնելու ռազմաշունչ հայտարարություններ չանել։
Ըստ նրա` չպետք է ոչ սթափ մտածել, պետք է կշռադատված քայլեր անել:
Այսօր լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նաև կրկնեց՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Բեռնել ավելին