Մատչելիության հղումներ

Ըստ Նահապետյանի, Հայաստանի համար լավագույն լուծումը՝ ունենալ այլ վարչապետ, որը չի լինի «Իմ քայլից» և 17 կուսակցություններից


Կարծում եմ՝ Հայաստանի համար լավագույն լուծումը այս պահին՝ ունենալ այլ վարչապետ, որը չի լինի «Իմ քայլը» դաշինքից և 17 կուսակցություններից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության Գերագույն մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

«Սա նաև մեր կուսակցություն դիրքորոշումն է: Լուծումներ շատ կան, ռազմական դիկտատուրան էլ է լուծում, բայց լավագույն լուծում հնարավոր է այս տարբերակով մեր տեսանկյունից», - նշեց Նահապետյանը:

Անդրադառնալով «փողոցով եկած իշխանությանը փողոցով պիտի գնա» ձևակերպմանը, ՔՈ ԳՄ անդամը նշեց, որ այն հիշեցնում է ընդդիմադիր դաշտում հաստատված «մի մոլորություն, որ «արյունով եկած իշխանությունը արյունով պիտի գնա». «Ի պատիվ հայ հանրության և ի պատիվ քաղաքական առաջնորդների ողջախոհության այդպես տեղի չունեցավ 2018 թվականին»:

Նա հավելեց, որ հիմա տեսնում է բախումների իրական վտանգ, որոնք ըստ նրա կարող են վերածվեն արյունահեղության:

«Եթե այս ամեն ինչը վերջանա և Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ, չեմ բացառում, որ կլինեն խմբեր, որոնք կորոշեն, որ այս հարցը պետք է լուծել ավտոմատներով, իսկ ավտոմատներ այսօր երկրում շատ կան: Մենք կարծում ենք՝ իրավիճակի լիցքաթափման ճանապարհը չեզոք վարչապետով անցումային կառավարության ձևավորումն է, որը կլուծի երկրում կայունացման խնդիրը», - ասաց Նահապետյանը:

Պատասխանելով Ընտրական օրենսգրքի ու կասակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, Միքայել Նահապետյանը նշեց՝ դա իրենց քաղաքական ուժի ամենահայտնի օրակարգերից մեկն է՝ հավելելով, որ փոփոխությունների ընդհանուր տրամաբանությունը պետք է լինի «քաղաքական արատաները վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ»:

«Հայաստանի քաղաքական դաշտն ապրում է կեղծիքի մեջ: Հայաստանում գրանցված 80 կուսակցություններից հավանաբար 20-ն են, որ ընդհանրապես ունեն գրասենյակ, ունեն մարմին կառավարող և երբ որ ինչ-որ առիթով հրապարակվում է մի ահռելի անվանաշարք կուսակցությունների, պետք է հասկանալ՝ այդ մարդիկ հանրության որևէ շերտի ներկայացնում են, թե միայն կուսակցության ղեկավարին են ներկայացնում: Հայաստանի քաղաքական կուսակցությունների առաջ դրված է խնդիր, որ 800 անդամ պետք է ունենաս, որ կոչվես կուսակցություն: Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ Հայաստանում կառավարչական լծակներ չունեցող կուսակցությունների համար 800 անդամ հավաքելն իրական պրոբլեմ է», - նշեց Նահապետյանը:

Իսկ թե ինչպիսի հեռանկար է տեսնում ռազմարդյունաբերության ոլորտում՝ հաշվի առնելով պետություն-անհատ համագործակցությունը ՔՈ ԳՄ անդամը պատասխանեց. «Ես ցավով պիտի արձանագրեմ, որ մենք մեզ ռազմարդյունաբերության ոլորտում ենք նաև համակողմանիորեն խաբել: Կան բավականին քանակությամբ միտք, գիտելիքներ և նախագծեր, որոնք թվում էր, թե պիտի ընդունվեին, որովհետև դա առաջնահերթություն է, բայց էդ ոլորտը վատ է կառավարվել ու դրանք չեն ընդունվել: Երկրորդը, որում մեզ խաբել ենք այն է, որ մենք կարող ենք ռազմարդյունաբերական գիգանտ լինել՝ ունենալով այս որակի պետական կառավարում: Ռազմարդյունաբերություն զարգացնելու համար պետք է գիտություն, որի վրա մենք փող չենք ծախսում և չենք աշխատում նորմալ»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG