Հայաստանում մեկնաբանում են Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները:
Լրատվամիջոցները շարունակում են հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին:
«45 թվին, որ նեմեցները ռուսներին գերի էին վերցրել, գոնե թույլ էին տալիս զուգարան գնալ, իսկ իրենք զուգարանս են փակում արդեն», - դժգոհում է ընտանիքի հայրը՝ Վլադիմիր Ղարամյանը:
Վերջին օրերին Սիրիայի կառավարական զորքերի և զինյալների միջև բախումների հետևանքով նաև հայ զինծառայող է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու ձախողված փորձից հետո ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավարության այսօրվա նիստի ժամանակ ևս վկա ոստիկաները, ըստ պաշտպանական կողմի, հակասական ցուցմունքներ տվեցին։
Իրավապաշտպան կազմակերպությունն իրավապահներին առաջարկում է ձեռնպահ մնալ բռնության կիրառումից և չարդարացված ձերբակալություններից։
Ազատամարտիկը սպասում է արդարադատության նախարարության պաշտոնյաների առաջարկած փոփոխություններին։
Սահմանադրությունը որպես այդպիսին չի աշխատել՝ ժողովրդավարության առումով, ազատականության առումով, աշխատում է իշխանության կամքը, որը վեր է օրենքից, շեշտում է ընդդիմադիր պատգամավորը:
Այսօր դատարանը երկու ամսով կալանավորեց անցած շաբաթ օրը 500 փամփուշտ տանը պահելու համար ձերբակալված «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբորը՝ Թաթուլ Մանուկյանին։
Սա քաղաքական հետապնդում է «Նոր Հայաստան» շարժման անդամների նկատմամբ, ասաց Վարուժան Ավետիսյանը։
Լրատվամիջոցներն անդրադառնում են ղարաբաղյան գործընթացում նոր զարգացումներին, ռուս - թուրքական հաշտեցմանը և Հայաստանի վրա դրա հնարավոր անդրադարձին, ներքաղաքական հրատապ թեմաներին:
Պաշտոնական Բաքուն արդեն արձագանքել է ԼՂ նախագահի հետ ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպմանը:
Արթուրի հարազատները տարակուսած են՝ այդ դեպքում ինչո՞ւ է առողջ վիճակով բանակ զորակոչված երիտասարդը հոգեկան հիվանդություն ձեռք բերել և կարճ ժամանակ անց զորացրվել:
Փաստաբանն ասում է, որ չնայած բողոքին, մեծ հույսեր չեն կապում Վերաքննիչ դատարանի հետ:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ այսօր մեկնարկող այցն է Հայաստան, մամուլը անդրադառնում է նաև ղարաբաղյան գործընթացին, մասնավորապես՝ հայկական կողմից տարածքների զիջման հնարավորության մասին շրջանառվող լուրերին, այլ հրատապ թեմաների:
Մոտ 400 բնակիչ ունեցող գյուղում նույն հարկի տակ մի քանի սերունդ է ապրում։
Բեռնել ավելին