Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը հրաժարվել է վերականգնել միգրացիոն սահմանափակումների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունը։
Թրամփը Թվիթերում գրել է, որ դատական գործընթացը կշարունակվի՝ «խաղասեղանին է դրված մեր ազգային անվտանգությունը»։
ԱՄՆ նախագահի հրամանագիրը գործեց ընդամենը մեկ շաբաթ՝ Սիեթլի դաշնային դատարանի դատավոր Ջեյմս Ռոբարթի վճռով դրա գործողությունը կասեցվեց։ Ըստ դատավորի՝ հրամանագիրը հակասահմանադրական դրույթներ է պարունակում, մասնավորապես՝ կրոնական խտրականության տեսանկյունից: Ռոբարթսի վճռի դեմ արդարադատության նախարարության բողոքը վերաքննիչ դատարանը մերժել էր այս ամսվա սկզբին:
Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին հրամանագրերից մեկով 90 օրով արգելափակեց 7 երկրների` Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքը Ամերիկա, 120 օրով դադարեցրեց փախստականների մուտքը ցանկացած այլ երկրից և անորոշ ժամկետով կասեցրեց սիրիացի փախստականների ներգաղթը: