Իրաքում և Սիրիայում 11 խաղաղ բնակիչ է զոհվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող՝ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով, որ հասցվել են անցած տարվա հոկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակահատվածում։
«Թեև կոալիցիան արտակարգ ջանքեր է գործադրում՝ այնպես հարվածելու ռազմական թիրախներին, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի վտանգը նվազագույնի հասցվի, որոշ միջադեպերում զոհերն անխուսափելի են», - հայտարարել են ամերիկյան զորքերը։