Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով պաշտպանել առանց փաստաթղթերի միգրանտների երեխաներին, որոնք ապրում են ԱՄՆ-ում, ինչպես նաև բաց պահել դուռը պատերազմից փախչող փախստականների համար:
«Ամերիկայի հաջողության պատմությունը կառուցվել է աշխարհի այլ ծայրերից այստեղ հասած մարդկանց շնորհիվ», - նշել է Նոբելյան մրցանակակիրը, ընդգծելով՝ երեխաները վտանգ չեն աշխարհի ոչ մի կետում, և «պաշտպանելով նրանց՝ աշխարհն ավելի լավը կդարձնենք»: