ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեքշաբթի օրը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել մամուլի ոլորտին առնչվող օրենսդրությունում:
Հյուսիսային Օսիայում այսօր սգո օր է։ Հինգշաբթի օրը իրականացված ահաբեկչական գործողության արդյունքում 17 մարդ զոհվեց։ Զոհերի թվում կան հայեր, ադրբեջանցիներ, օսեր, ռուսներ, ինգուշներ։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «դիվանագիտական փոքր հաղթանակ» է որակել երեքշաբթի օրը ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը, որը պաշտպանում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի փախստականների` հայրենի տները վերադառնալու իրավունքները։
Ծովահենները Մալթայի դրոշով նավարկող բեռնատար մի նավ են գրավել, որի անձնակազմի անդամներից 15-ը վրացի են, 3-ը` թուրքեր։ Նավի վրա գրոհը կատարվել է Սոմալիի մոտ` Ադենի նեղուցում։
Միջազգային եւ տարածաշրջանային մամուլն ակտիվորեն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններին, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարած այցի համատեքստում։
Շառլ Ազնավուրը պլանավորել է եկող տարի վերադառնալ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահի բեմահարթակ, որտեղից 55 տարի առաջ սկսվեց նրա կարիերան։
«Նույնիսկ ժամանակավորապես Հայաստանի հետ սահմանը չի բացվի», - հինգշաբթի օրը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, թե բռնագրավված կալվածքները վերադարձնելը Թուրքիայի իշխանությունների «ճիտին պարտքն է»:
Չնայած երկու երկրների միջեւ փակ սահմանին, Հայաստանի ընկերությունները մտադիր են միս արտահանել Թուրքիա` բավարարելու համար այդ երկրում մսամթերքի աճող պահանջարկը։
Վրաստանում 2009 թվականին գրեթե 58 տոկոսով կրճատվել են արտասահմանյան ներդրումները՝ նախորդ տարվա համեմատ։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հիմնվելով Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակած վերջնական ամփոփիչ տվյալների վրա։
Հայ-ռուսական հարաբերությունների թեման գերակշիռ է մոսկովյան մամուլում. ռուսաստանյան թերթերը փորձում են կանխատեսել, թե ինչպե՞ս են հետագայում զարգանալու իրադարձությունները Հարավային Կովկասում։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե ինքն անձամբ շատ է ափսոսում թուրքական կառավարության պատասխանի համար, որը ներկայացվել էր Եվրադատարան` որպես պատասխան Հրանտ Դինքի իրավահաջորդների հայցի։
Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մեկնում է Բաքու։ Այցի նախօրեին նա պատասխանել է ադրբեջանական APA գործակալության հարցերին՝ անդրադառնալով նաեւ Ղարաբաղի խնդրին։
Ադրբեջան այցի նախաշեմին APA-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հարավային Կովկասում «գերազանց գործընթացների» հույս է հայտնել:
Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ երկու տարի առաջ օգոստոսի 12-ին համաձայնություն ձեռք բերվեց դադարեցնելու հնգօրյա կարճատեւ, բայց արյունահեղ պատերազմը Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ու հնարավորություն ստեղծեց վերսկսելու բանակցությունները։
Գլենդեյլի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու դեմ բարբարոսություն է կատարվել: Գլենդեյլի 23-ամյա մի բնակիչ մուրճով ջարդել, ոչնչացրել է եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վրայի Սուրբ Մարիամի քանդակը։ Վայրագությունը կատարած անձը քիչ անց ձերբակալվել է։
Ռուսաստանը Աբխազիայի տարածքում զենիթահրթիռային C-300 տիպի համալիր է տեղադրել, Վրաստանը խստորեն քննադատում է այդ քայլը:
Կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անսպասելի, չհայտարարված այցելություն կատարեց Աբխազիա։
Ստամբուլի կղզիներից մեկում հայ երեխաների ամառային ճամբարը նորից բացում է իր դռները։ Այս ավանդույթը արդեն 50 տարի շարունակվում է։ Անապահով հայ ընտանիքների երեխաների համար այս ճամբարը հիմնադրվել է 1960 թվականին, այն ժամանակվա Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալստյանի նախաձեռնությամբ։
«Մոլորակ»-ն այսօր ներկայացնում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված 2009 թվականի զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածը, անդրադառնում է Ռուսաստանի նախագահի առաջիկա պաշտոնական այցին Հայաստան, որտեղ Մեդվեդեւը նաեւ մասնակցելու է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին: Հանդեսը եզրափակում է անդրադարձով ռուս-վրացական պատերազմի երկրորդ տարելիցի առիթով Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարների հայտարարություններին:
Բեռնել ավելին