Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, Թուրքիային կոչ է արել «ընդունել իր անցյալը եւ հաշտվել հարեւան Հայաստանի հետ»։
Երեքշաբթի օրը Երեւանում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը:
Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ջրհեղեղների հետեւանքով զոհված 14 անձանց թվում կա առնվազն երկու հայ` 33-ամյա Արթուր Աբովյանը եւ 73-ամյա Ալբերտ Մնացականյանը, երկուսն էլ` Հայաստանի քաղաքացիներ:
«Շատ ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի եւս 40 տարվա ընթացքում»,- «Կոմերսանտ»-ի հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմբերին:
ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորումները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի միջոցով առողջապահական համակարգից ավելի քան 163 միլիոն դոլար կորզելու համար, տասնյակ մարդիկ ձերբակալված են։
Չորեքշաբթի օրը Պրիշտինայում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Կոսովայի անկախությանը։
2011 թվականի բյուջեում Ադրբեջանը այս տարվա համեմատ կրկնապատկում է ռազմական ծախսերը։ Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները:
Թմրադեղերը Իրանից Մալազիա են տեղափոխվում սովորաբար օգտագործելով «Դուբայի, Հայաստանի, Քիշի, Դոհայի կամ Կոլոմբոյի օդային ճանապարհները», հայտարարել է Մալազիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Աբու Սեման Յուսուպը:
Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել եւ կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։
Բոլոր թուրք լրագրողները ռիսկի տակ են: Այս մասին հայտարարում են նույնիսկ իշխանամետ համարվող թերթերի աշխատակիցները:
Հանդեսը բացվում է Եվրամիության անդամակցությանը Թուրքիայի ձգտման 5 տարիների (պաշտոնական բանակցությունները սկսվելուց ի վեր) վերաբերյալ Եվրամիության եւ կառույցին անդամակցող ղեկավարների կարծիքները ներկայացնող անդրադարձով:
Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին, ՄԱԿ-ում հանդես են եկել նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի ղեկավարները, արեւմտյան մամուլը ակտիվորեն քննարկում է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակման գործընթացի սառեցումը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից Աբխազիային ու Հարավային Օսիային Վրաստանի հետ միասնականության կոչ է արել:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` անդրադառնալով նաեւ Հարավային Կովկասին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Հայաստանի եւ Կոսովոյի արտգործնախարարները` Էդվարդ Նալբանդյանը եւ Սքենդեր Հուսեյնին, հանդիպել են Նյու Յորքում:
Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը այցելել է Բաքու։ APA գործակալության փոխանցմամբ` նա մասնակցել է ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի 125-ամյակին նվիրված երաժշտական փառատոնին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով երկուշաբթի օրը Նյու Յորք է մեկնում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:
«Մենք կարծում ենք, որ Իրանը նշանակալից դերակատարություն ունի։ Իրանը հավասարակշիռ դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղի խնդրի կարգավորման համար», - ասել է Հայաստանի արտգործնախարարը իրանցի գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ համատեղ ասուլիսում։
Սեպտեմբերի 15-ը ՄԱԿ-ը հռչակել է ժողովրդավարության միջազգային օր։ Այն սահմանվել է 2007 թվականի աշնանը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձեւով։
Բեռնել ավելին